61608 դիտում
10:11 28-01-2023
Սևան խոշորացված համայնքի Դդմաշենի վարչական ղեկավարը փորձում էր Գեղարքունիքի պարեկներին համոզել, որ Mercedes-ը չտատնեն «պլաշադկա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, հունվարի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, Սևան քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որի արդյունքում պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդների մի մասը եղել են ոչ սթափ, չեն ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք, եղել են, անգամ, անչափահասներ, մի քանիսի ավտոմեքենաների համարանիշները եղել են փոխարինված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Գեղարքունիքի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա․ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Սևան խոշորացված համայնքի Դդմաշենի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանի Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Ներսիսյանը ավտոմեքենան վարել է՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+