211652_close_icon
views-count20992 դիտում article-date 11:44 28-01-2023

Փնթինե՛ր, զգու՛յշ եղեք, այսուհետ գտնվելու եք պարեկների մանրադիտակի տակ, ձեր թափած կեղտը բումերանգի նման լցվելու է ձեր գլխին․ Կոտայքի պարեկներն էլ օպերատիվորեն պարզեցին իրականությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ Պարեկային Ծառայությունն ու Ոստիկանությունն ավելի խիստ միջոցներ են ձեռնարկելու այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կկեղտոտեն շրջակա միջավայրը։ 

Վերջին տարիներին  որոշ անձինք կենցաղային ու շինարարական աղբ են լցրել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժովորդին հայտնի Արծվի արձանի հարևանությամբ գտնվող ձորը։ 

Երեկ՝ հունվարի 27-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արծվի արձանի հարևանությամբ կասկածելի բեռնատար է կայանված և ձորում մարդիկ կան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած պարեկները պարզում են, որ տեղեկությունը հավաստի է և այնտեղ հայտնաբերում են ГАЗель մակնիշի բեռնատար ավտոմեքենան ու տեղում պարզում են, որ այս դեպքում ոչ թե աղբ էին թափում, այլ այդ քաղաքացիները ձորից մեծ դժվարությամբ դուրս էին բերում ավտովթարների հետևանքով ձորում հայտնված, մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները։

Պարեկները շարունակելու են հայտնաբերել այն քաղաքացիներին, ովքեր կփորձեն աղտոտել շրջակա միջավայրը։ Ու կատարողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր