23449 դիտում
23:01 29-01-2023
Պարեկային Ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները իրենց գործողություններով չեն զիջում Երևանի գնդի պարեկներին․ ապացույցը վերջին օրերի բացահայտումներն են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի մարզի Պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները ժամը 11։30-ի սահմաններում՝ ծառայություն կատարելու ընթացքում Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի աջակողմյան գոտում` դաշտամիջյան հատվածում, նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենա։
Պարեկների մոտ կասկած է հարուցվել և նրանք մոտեցել են Mercedes-ին․ պարզվել է, որ այն պատկանում է Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Ա.Մ․-ին։
Պարեկների պահանջով վերջինս բացել է մեքենայի սրահի առջևի աջ կողմի պահոցը, որտեղ առկա է եղել ատրճանակ։
Տեղում Ա․Մ․-ն հայտնել է, որ այն պատկանում է իրեն, սակայն չունի համապատասխան փաստաթուղթ։
Ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում հայտնաբերվել են նաև դանակներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներ Վ․ Ղարագեդյանն ու Ղայթմազյանը Ա․Մ․-ին և նրա ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով միայն վերջին 3 օրերի ընթացքում Պարեկային Ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները հայտնաբերել են բազմաթիվ օրինախախտ վարորդների՝ այդ թվում ոչ սթափ, վարորդական իրավունքի վկայական չունեցող, ավտոնեքենաների համարանիշները փոխարինված, հարկադիր կատարման կողմից հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ և աշխատանքները ղեկավարում է Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+