211652_close_icon
views-count787 դիտում article-date 14:20 30-01-2023

Իրանում ռեժիմի փոփոխության որոշում ընդունելու իրավունքը պատկանում է Իրանի ժողովրդին. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ Իրանը մերժել է միջուկային համաձայնագրին վերադառնալու ներկայիս առաջարկը՝ հավելելով, որ Վաշինգտոնը դեռևս կարծում է, որ դիվանագիտությունն ամենաարդյունավետ միջոցն է իրանական միջուկային հարցը լուծելու համար։

Բլինկենն Al Arabiya-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է նաև, որ իրանցի երիտասարդները պաշտպանում են իրենց հիմնական իրավունքները Թեհրանի ռեժիմին դեմ առ դեմ:

Բլինկենը կարևորել է ԱՄՆ-ի աջակցությունն Իրանի ժողովրդին՝ ընդգծելով, որ «ռեժիմի փոփոխության» որոշումը, ի վերջո, մնում է ժողովրդին։

Նա հավելել է. «Իրանի ռեժիմը համոզում է իր ժողովրդին, որ ԱՄՆ-ն ցանկանում է ռեժիմի փոփոխություն»:

Բացի այդ, նա ընդգծել է, որ Իրանն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում և տրամադրում է անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ՝ մտահոգություն հայտնելով այս առնչությամբ։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վճռական է այն հարցում, որ թույլ չտա Իրանին ձեռք բերել միջուկային զենք՝ բացատրելով, որ սեղանի վրա առկա են բոլոր տարբերակները՝ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար։

Նմանատիպ նյութեր