28563 դիտում
14:05 30-01-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Հրազդանում քաղաքացիներն ու Կոտայքի մարզի պարեկները, վտանգելով իրենց կյանքը, ննջասենյակում կրակի ու ծխի միջից դուրս են բերել երեխաներին․ հրշեջներն էլ կանխել են կրակի տարածումը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 84 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ավագ պարեկ Մխիթար Սարգսյանն ու կրտսեր պարեկ Արման Սանեյանը, վտանգելով իրենց կյանքը, մտել են նշված բնակարան, ննջասենյակի կրակի և ծխապատ տարածքից դուրս բերել 2 անչափահաս երեխաների։ Ապա ժամանած հրշեջները մարել են Էդգար Մ․-ի կողմից վարձակալական հիմունքներով տնօրինվող բնակարանի ննջասենյակում առաջացած կրակը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին․ «Նկատեցինք, որ կրակ ու ծուխ է տանից դուրս գալիս։ Անմիջապես զանգահարեցինք 911։ Ու ճիշտն ասած՝ քանի որ գիտեինք, որ ներսում փոքր երեխաներ կան, էլ չսպասեցինք 911-ի գալուն։ Տարածքում տեսանք, որ Պարեկային Ծառայության ավտոմեքենա է շրջում։ Կանգնեցրեցինք մեքենան։ Ու պարեկների հետ բնակիչները վտանգեցին իրենց կյանքը, ու լավ է՝ երեխեքին դուրս բերեցին էդ տեղից։ Ու արդեն հրշեջները ժամանեցին, հանգցրեցին կրակը։ Թե չէ՝ այն տարածվելու էր տնով մեկ։ Իրոք՝ հալալ ա մեր շենքի էդ բնակիչներին, պարեկներին ու հրշեջ փրկարարներին, ովքեր բավականին օպերատիվ գործեցին»։
Դեպքի փաստով Հրազդանի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Պարզվում է, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+