27104 դիտում
23:38 30-01-2023
Ավտովթար Երևանում. 3-րդ գյուղի գերեզմանների տարածքում բախվել են KamAZ-ն ու Opel-ը, վերջինս էլ բախվել է պեմզաբլոկով կառուցված հենապատին, օպերատիվորեն ժամանել են Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ժողովրդին հայտնի 3-րդ գյուղից դեպի Սպանդարյան կայարան տանող ճանապարահատվածում՝ գերեզմանների մոտ, բախվել են Երևանի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Խ-ի վարած KamAZ մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Ջիվան Խ-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ը բախվել է պեմզաբլոկով կառուցված հենապատին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Կոստանդյանն ու կրտսեր պարեկ Միքայել Գրիգորյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+