17890 դիտում
09:51 01-02-2023
Խոշոր հրդեհ Երևանի Սևանի փողոցի տներից մեկում․ հայտարարվել է հրդեհի 1Բիս կանչ․ ժամանել են մեծ թվով հրշեջներ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևանի փողոցի թիվ 77/1 տանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման խմբի ծառայողները։
Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության 1Բիս կանչ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 6-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար՝ Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը նույն վաշտի պարեկներ Հայկ Սարգսյանի և Կարեն Օհանյանի կողմից սահմանազատվել է, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Մովսիսյանի, «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Այրվել է Արմեն Գևորգյանին պատկանող տան «բաղդադե» տանիքը իր փայտե կառուցատարրերով և փայտե հորդանոցը կենցաղային իրերով, ինչպես նաև՝ տանը գտնվող կենցաղային իրեր։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շեգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Երեմյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+