211652_close_icon
views-count871 դիտում article-date 14:47 01-02-2023

Հուսով եմ, որ ապագայում, երբ սկսենք իրականացնել «Տրանս-Կովկաս» նախագիծը, մեզ կմիանա նաև Հայաստանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կներգրավվի «Տրանս-Կովկաս» նախագծում, հաղորդում է Anadolu-ն։

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը ծրագրում են օգտագործել տարածաշրջանի հաղորդակցական հնարավորությունները՝ կազմակերպելով եռակողմ և քառակողմ փոխգործակցության մեխանիզմներ։

«Հյուսիսային միջանցքին այլընտրանք չունենալով՝ մենք աշխատում ենք «Տրանս-Կովկաս» նախագծի բացման վրա։ Հուսով եմ, որ ապագայում, երբ մենք սկսենք իրականացնել ծրագիրը, մեզ կմիանա նաև Հայաստանը»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր