211652_close_icon
views-count41762 դիտում article-date 22:21 01-02-2023

Վանաձորում 2-ամյա տղա երեխայի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 31-ին Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու շենքերից մեկի բնակարանում 2  տարեկան 3 ամսական տղա երեխայի մահվան փաստով։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 04։00-ին «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ պարզվել է, որ ժամը 03։30-ի սահմաններում երեխան մահացել է։

Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության  օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ 

Ժամանել է նաև Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած երեխայի անունը Նարեկ է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր