1065 դիտում
09:45 02-02-2023
Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ խոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե այս օրերին ինչ իրավիճակ է դատավոր Սեդա Սաֆարյանի շուրջ Սահմանադրական դատարանում: Հունվարի 19-ին փաստաբան Արսեն Բաբայանի կողմից տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան, հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք արել Վերաքննիչ քրեական դատարան:
Սեդա Սաֆարյանը, սակայն, չէր կարող հանդես գալ որպես փաստաբան, քանի որ նա դատավոր է. դա արգելված է օրենքով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավորների մոտ անկեղծացել է իր կատարած գործողությունների մասով եւ ինքնախոստովանություն արել, եւ հայտարարել՝ թող դատավորները որոշեն իր ճակատագիրը:
Այս օրերին ՍԴ դատավորները փակվել են իրենց սենյակներում, եւ միգուցե մի օբյեկտիվ դատավոր գտնվի, որ Սեդա Սաֆարյանի մասով դիմում ներկայացնի ՍԴ նախագահին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի, եւ քննվի նրա վարքը: Սա միակ տարբերակը չէ. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները ներքին խոսակցություն են ունեցել, որ Ազգային ժողովը եւս կարող էր մամուլում տեղ գտած տեղեկության մասով դիմում ներկայացնել ՍԴ եւ պարզաբանում պահանջել՝ եղել է արդյոք նման բան, թե ոչ: Նկատենք՝ նման բան ԱԺ-ն կարող է անել 3/5-րդով, այսինքն՝ 64 ձայնով, ինչը ընդդիմությունը չունի, ՔՊ-ն էլ դժվար իր սիրելի դատավորի օրինախախտմանը ադեկվատ արձագանք տա:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում ասվում է. «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ»:
Այսպիսով, մնում է հուսալ, որ ՍԴ դատավորների մեջ իսկապես օբյեկտիվ մարդիկ կան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
7771 դիտում
10:25 29-11-2019
Սեդա Սաֆարյանը՝ Մարտի 1-ի գործին Աշոտ Կարապետյանի առնչության մասին. «Հայկական ժամանակ»
1535 դիտում
13:27 05-07-2022
Սեդա Սաֆարյանը Նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1120 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1399 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2668 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ