18876 դիտում
12:57 03-02-2023
Ավտովթար Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ․ 69-ամյա վարորդը Opel-ով կողաշրջված վիճակում հայտնվել է քարե պարսպի տակ․ օպերատիվ են գործել Աբովյանի փրկարարներն ու Կոտայքի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Վաչագան Վ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքից դեպի Նոր Գեղի ճանապարհահատվածի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել քար պարսպի տակ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Առաքելյանն ու կրտսեր պարեկ Սասուն Հովհաննիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չակայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Նժդեհ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Ավտոմեքենան, փրկարարների, պարեկների և քաղաքացիների օգնությամբ, քարշակի միջոցով դարձի բերվեց ու տեղափոխվեց անվտանգ վայր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+