1139 դիտում
15:25 03-02-2023
Ելույթներն ուղղված են Լաչինի միջանցքի փակումը արդարացնելուն, մի ընդդիմադիր արքեպիսկոպոս նույնիսկ ակնարկեց, որ Հայաստանն է փակել Լաչինի միջանցքը. Ռուբինյանը՝ ընդդիմության հրավիրած լսումների մասին
Լսում եմ ընդդիմության՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում կազմակերպած լսումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Ելույթ ունեցողների մի մասը ասում է, որ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Հայաստանը միջանցք է խոստացել և չի տալիս։
Մյուս մասն ասում է, որ պրահյան հանդիպումից հետո այլևս Լաչինի միջանցք չկա, և որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածք է՝ և ուրեմն պիտի փակեին, բա ինչ պիտի անեին։
Մի ընդդիմադիր արքեպիսկոպոս նույնիսկ ակնարկեց, որ Հայաստանն է փակել Լաչինի միջանցքը։
Որպես հետևություն՝ բոլորը միակարծիք էին, որ միջանցքի բացման համար պետք է անհապաղ հեռացնել դավաճան իշխանություններին։
Այս բոլոր տեքստերը, սիրելի բարեկամներ, ուղղված են միայն մեկ նպատակի՝ ամեն կերպ արդարացնել միջանցքի փակումը և նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից։
Իսկ թե ինչու են նրանք սա անում, կռահեք ինքներդ»,- գրել է Ռուբինյանը։

Նմանատիպ նյութեր
766 դիտում
15:51 25-01-2023
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը բացելու համար
1044 դիտում
21:58 07-12-2022
Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ․ Արարատ Միրզոյան
Այս բաժնից
877 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
631 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան