211652_close_icon
views-count1047 դիտում article-date 21:58 07-12-2022

Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ․ Արարատ Միրզոյան

Օրեր առաջ Ադրբեջանն իբր բնապահպանական նկատառումներով կամ բնապահպանական հարցեր բարձրացնելու պատրվակով դիմեց հերթական սադրանքին` փակելով Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին և փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը: Պատգամավոր Արման Եղոյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրել է մեկնաբանել տեղի ունեցածը։

«Կարծում եմ, որ այստեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել: Իրադարձությունները բավականին միանշանակ են. մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Ես պետք է արձանագրեմ, որ նաև ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցն արագորեն հարթվել է:

Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, կամ առաջարկներ, կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք բերված են, արձանագրված են, ընդունված են բոլորի կողմից և հանրահայտ են, հանրահռչակված են:

Անշուշտ, պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և ահա նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրացմանը, միտումնավոր, թե ոչ միտումնավոր` սա արդեն մեկնաբանությունների հարց է»,- ասել է Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր