211652_close_icon
views-count1001 դիտում article-date 21:46 03-02-2023

Սեւան համայնքում 2023 թվականի հունվարին գրանցվել է 15 ծնունդ, 17 ամուսնություն, 34 մահ

ՀՀ Արդարադատության նախարարության  քաղաքացիական կացության ակտերի գրանցման  Սեւանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են 2023 թվականի առաջին ամսվա տվյալները:

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն,  այս տարվա հունվար ամսին կատարվել է ծննդյան 15 գրանցում, որից 4-ը՝ Սեւան քաղաքում, 2-ը՝ Գագարինում, 1-ը՝ Լճաշենում, 2-ը՝ Դդմաշենում, 3-ը՝  Ծովագյուղում, 2-ը՝ Գեղամավանում, 1-ը՝  Նորաշենում։   Գրանցված նորածիններից 6-ը աղջիկ է, 9-ը՝ տղա։

 ՔԿԱԳ Սեւանի սպասարկման կենտրոնում գրանցվել է 17 ամուսնություն, 3 ամուսնալուծություն, տրվել է հայրության որոշման 11 ակտ, 33 կրկնօրինակ, 23 տեղեկանք, կատարվել է ուղղման, փոփոխության 10 գործ։

2023 թվականիի հունվար ամսին գրանցված մահերի թիվը 34 է:

Հունվար ամսվա ընթացքում հիշյալ գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 355000 դրամ տուրք:

Նմանատիպ նյութեր