211652_close_icon
views-count66498 դիտում article-date 21:18 03-02-2023

Արմավիրի մարզում Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, վերջինիս օգնության է հասել Ոստիկանության կրթահամալիրի կապիտանը, բժիշկները տեղում արձանագրել են հետիոտնի մահը, ժամանել են Արմավիրի մարզի և Վաղարշապատի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց թաղամասի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է այդ պահին դեպքի վայրով անցնող ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիրի 3-րդ կուրսի սան, կապիտան Գագիկ Առաքելյանի օգնությամբ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և ավագ քննիչ Դանիել Բալոյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով Դ. Բալոյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր