1110 դիտում
16:43 04-02-2023
Ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար պատասխանատվության ամենակարևոր գործիքը ըստ էության չի աշխատում․ Արսեն Թորոսյան
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ծխելու մասին արգելքի օրենքի կիրառման խնդրին։ Նա գրել է․
«Իմ հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարի կողմից ուղարկված կից գրությունից պարզ է դառնում, որ ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար պատասխանատվության ամենակարևոր գործիքը ըստ էության չի աշխատում:
Հանրային սննդի` ռեստորանների, սրճարանների և այլ հաստատությունների պատասխանատուները գրեթե չեն տուգանվում ոստիկանության կողմից, երբ նրանց հաստատություններում ծխում են կամ այլ ծխախոտային արտադրատեսակ օգտագործում, որովհետև ոստիկանության կարծիքով՝ մեր կողմից ընդունված օրենսդրական փաթեթը իր մեջ պարունակում է անորոշություններ, որոնք սակայն օրենքն ընդունելու ժամանակ չեն մատնանշվել որևէ գերատեսչության կողմից: Ինչևէ, այսպես էլ է լինում, երբ օրենքը կիրառելիս են ի հայտ գալիս խնդիրները, որոնք էլ ժամանակի ընթացքում շտկվում են:
Հաշվի առնելով նշված խնդիրների բարձրաձայնումը ՆԳՆ կողմից, նախաձեռնելու եմ օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ոստիկանությունը կարողանա շատ հստակ վարչական պատասխանատվության ենթարկել այն հանրային սննդի կամ այլ հաստատությունների պատասխանատուներին/կառավարիչներին, ովքեր չեն կասեցրել իրենց հաստատություններում ծխախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների կիրառումը, այսինքն, ըստ էության, թույլատրել են դա: Մեր պետական գերատեսչությունների ուշադրությունը պետք է ավելի շատ լինի հենց պատասխանատուների վրա, քանի որ հենց նրանք են պարտավոր ապահովել օրենքի բոլոր դրույթների կիրառումը:
Հ.Գ. մեկ այլ խնդիր էլ կա օրենքի հետ կապված, դա արգելող նշանների բացակայությունն է, որը կրկին պարտավոր են հաստատությունների պատասխանատուներն ապահովել բոլորի համար տեսանելի վայրերում, բայց զանգվածաբար չեն անում դա, իսկ վարչական պատասխանատվության ենթարկելու մարմինն էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է:
Հ.Հ.Գ. փորձելու եմ լուծումներ գտնել նաև նարգիլեների օգտագործումը դադարեցնելու համար, քանի որ որոշ տնտեսվարողներ, ըստ էության, շրջանցում են օրենքի կիրառումը»:

Նմանատիպ նյութեր
2282 դիտում
23:30 14-07-2022
Ծխելու արգելքը խախտելու համար կազմվել է 1067 արձանագրություն. ոստիկանությունը զգուշացնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1175 դիտում
13:52 02-07-2022
ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ իս՝ իսկապես կորցրել է իր երբեմնի կենսունակությունը. Արսեն Թորոսյան
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»