36721 դիտում
21:30 05-02-2023
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Renault-ն ու Nissan X-Trail-ը, վերջինս էլ կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու ցուցանակը․ կա վիրավոր, օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։30-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի ժողինստիտուտի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail և Renault մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Renault-ի վարորդը և Երևանի գնդի պարեկները։
Օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ` գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ազատ Սրապյաննն ու Րաֆֆի Հովհաննիսյանը։ Պարեկներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Շ․ Խաչատրյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Nissan X-Trail-ի վարորդն է։
Ավտոմեքենաների բախման հետևանքով Nissan X-Trail-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու լուսակիրը (սվետաֆոր):
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+