211652_close_icon
views-count920 դիտում article-date 10:13 06-02-2023

Կիրիլո Բուդանովը նշանակվել է Ուկրաինայի պաշտպանության նախարար

Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում Օլեքսանդր Ռեզնիկովին փոխարինել է ԶՈւ ռազմական հետախուզության վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովը:

Ռեզնիկովը կգլխավորի Ուկրաինայի արդյունաբերական ռազմավարական ոլորտների նախարարությունը:

Կիևի քաղաքական շրջանակներում սկսել են քննարկել Ռեզնիկովի փոխանակման հնարավորությունն այն բանից հետո, երբ օրերս մամուլում հրապարակվել են հոդվածներ բանակի համար պարենն ուռճացված գներով ձեռք բերելու մասին:

Դրանից հետո պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը և պետգնումների վարչության փոխտնօրեն Բոհդան Խմելնիցկին հրաժարականներ են ներկայացրել:

Այժմ նրանք մեղադրվում են կոռուպցիայի և Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունը խոչընդոտելու համար:

Նմանատիպ նյութեր