32859 դիտում
12:27 06-02-2023
Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են УАЗ-ն ուVolkswagen Passat-ը․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Հացիկ գյուղի 4-րդ փողոցում, արագաչափի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Արթուր Մ․-ի վարած Volkswagen Passat մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ա․-ի վարած УАЗ մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ի վարորդ Դավիթ Ա.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչեր 67-ամյա Հեղինե Դ.-ն և 52-ամյա Լարիսա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժգնությունն են ցուցաբերել։
Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վահե Խաչատրյանն ու տեսուչ Ալբերտ Առաքելյանը։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Արթուր Սիմոնյանն ու համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արթուր Ենոքյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ-ը հաշվառված է «Հայաստանի էկեկտրական ցանցեր» Փակ բաժնետիրական ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Բաղրամյան» ՀԷՑ մասնաճյուղի հաշվեկշռում։ Վիրավորներն էլ՝ մեկը իրացման բաժնի պետն է, մյուսը մառանապահ է, մեկն էլ վարորդն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+