26836 դիտում
18:05 07-02-2023
Պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակում օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. Նոր Երզնկա գյուղում՝ ձորակում, հայտնաբերվել է գլխիվայր շրջված BMW. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի՝ Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամամանար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Նաիրիի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտամկան հաշվարկ։
Պարեկներն ու փրկարարները նշված հատվածի ձորակում հայտնաբերել են գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա։
Տեղում պարեկային ծառայությունը պարզել է, որ վթարը տեղի է ունեցել գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում։ Վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արտակ Խորենյանը, ում պարեկները հայտնաբերել են, և վերջինս հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը և ինքը վնասվածքներ չի ստացել ու հրաժարվել է բժշկական օգնությունից։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Գարիկ Հովհաննիսյանն ու պարեկ Նարե Խաչատրյանը։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+