25965 դիտում
20:15 07-02-2023
Արտակարգ իրավիճակ Երևան-Գյումրի՝ Կաթնաղբյուր գյուղի ճանապարհահատվածում. մերկասառույցի պատճառով մեքենաներ են արգելափակվել, պարեկներն ու փրկարարները ուժեղ բքի պայմաններում 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերում անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 2 ժամից ավելի է, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության՝ վարչության պետ Դմիտրի Պետրոսյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ, նույն վարչության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները՝ Սևակ Ֆահրադյանի և փրկարարներ Ներսես Հովհաննիսյանի, Էդգար Կարապետյանի գլխավորությամբ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ ճանապարհի մերկասառույցի պատճառով ուժեղացված ծառայություն են կատարում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը սպասարկող Թալինի ճանշինը առավոտվանից աշխատանքներ է կատարել ձնամաքրման ու հատուկ տեխնիկայով հեռացրել է ձյունն ու լցրել աղ ու ավազ, սակայն բուքը իր սև գործն է անում։
Տեղում ավագ պարեկներ Արմեն Զաքարյանը, Մհեր Իսրայելյանն ու կրտսեր պարեկ Կարեն Ստեփանյանը մի քանի ավտոմեքենաներ են դուրս բերել փրկարարների հետ մերկասառույց ճանապարհից։ Մի քանի բեռնատարներ մասամբ փակել են ճանապարհը, ու երթևեկությունը դարձել է միակողմանի։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Այս պահին պարեկները, փրկարարներն ու Թալինի ճանշինի աշխատակիցներն անում են անհնարինը՝ ճանապարհը բացելու ուղղությամբ, հատուկ տեխնիկայով փորձում են ժողովրդի լեզվով ասած՝ դարձած բեռնատարները հեռացնել։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի հանձնարարականով փրկարարներին ու պարեկներին են միացել նաև ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները։ Ուժեղացված ծառայությունը պարեկների և փրկարարների կողմից շարունակվում է։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+