6364 դիտում
09:36 08-02-2023
Արտակարգ դեպք Երևանում․ հրշեջների ու պարեկների օպերատիվ գործողության արդյունքում կրակի տարածումը նախ կանխվել, ապա մարվել է բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահզանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Բրյուսով թաղամասի 70 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի , վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արսեն Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Էդգար Կուրղինյանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ հարկի բնակարանում։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը հարևան սենյակ, ապա մարել են այն։ Այրվել է Սամվել Կիրակոսյանին պատկանող տան հյուրասենյակում 2 բազմոց, սեղան, աթոռ, և ջերմահարվել է առաստաղը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+