211652_close_icon
views-count1081 դիտում article-date 20:31 08-02-2023

Շիրակի մարզպետը հանդիպել է Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի նախագահին և «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոն ՀԿ-ի ղեկավարին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպել է Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնքին և «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Գյունաշյանին:

 Կազմակերպության նախագահը մարզպետին է ներկայացրել անցած տարիներին իրականացրած ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել դպրոցների և նախադպրոցական հաստատությունների հետ իրականացվող աշխատանքներին: Քննարկվել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:

Մուշեղ Մուրադյանն արժևորել է կազմակերպության գործունեությունը և նշել, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության․ «Ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ծրագիր, որն ուղղված է մարզի որևէ ոլորտի հոգսերի թեթևացմանը, մեզ համար ողջունելի ու կարևոր է, ինչ վերաբերում է կրթական ծրագրերին՝ ինձ համար, որպես Շիրակի մարզպետ, կարևոր է հատկապես հեռավոր համայնքներում նոր ծրագրերի իրականացումը, ինչը կբերի ապակենտրոնացման ու փոքր դպրոցների զարգացմանը»։ 

Ռենե Բեոնքը ներկայացրել է 2022 թվականից մեկնարկած «Տեխնազիում» նախագծահեն ուսուցման պիլոտային ծրագիրը, որն իրականացվում է Գյումրու թիվ 25 և 18 դպրոցներում։

Ծրագրի ընթացքում 2022-2023 ուսումնական տարում իրականացվելու են 3 նախագծեր՝ արդյունաբերության, ճարտարապետության և առողջապահության ոլորտի առաջադրանքների հիման վրա։ Նախագծերին նախորդող ժամանակահատվածներում սովորողները մասնակցում են հատուկ դասընթացների՝ ուղղված այնպիսի գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, որոնք կօգնեն նրանց նախագծերի իրականացման ընթացքում։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել ծրագրի աշխարհագրությունն ընդլայնելու և հեռավոր գյուղական բնակավայրերում համագործակցություն ծավալելու հարցում։

Նմանատիպ նյութեր