211652_close_icon
views-count36167 դիտում article-date 21:13 08-02-2023

Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում ընտանիքի անդամների, այդ թվում՝ 2 երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտանիշներով իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գ. Մամյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչներ են և նրանք են՝ 6-ամյա Գոռ Մ-ն, 54-ամյա Մարինե Մ-ն, 24-ամյա Անժելիկա Դ-ն, 32-ամյա Անուշ Մ-ն և 6-ամյա Արայիկ Ա-ն։

Վերջիններս թունավորվել են տանը շմոլ գազի արտահոսքից։ 

«Սպիտակ» ԲԿ-ի բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, տեղափոխվածներից երկուսը հյուր են եղել, իսկ թունավորվել են խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Նմանատիպ նյութեր