931 դիտում
09:57 09-02-2023
Քաղաքականն ու պարզ մարդկայինը պետք է տարանջատել. Հայկ Դեմոյան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը հազարավոր զոհերի պատճառ է դարձել, մեր հասարակությանը, կարծես, ընկալումների տեսանկյունից երկու մասի է բաժանել: Մի կողմում չեն մոռանում, որ Թուրքիան է ոչ վաղ անցյալում պատերազմ սանձազերծած ու այն շարունակող տանդեմի թշնամի երկրներից մեկը, մյուս կողմում չեն մոռանում երկրաշարժի հետևանքով զոհվածների մասին, որոնց թվում նաև մեր հայրենակիցներն են: Ոչ միանշանակ են ընկալվում հատկապես պաշտոնական մակարդակով արված քայլերն ու հայտարարությունները, ցավակցությունները՝ ուղղված մասնավորապես Թուրքիայի իշխանություններին: Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը շեշտում է՝ քաղաքականն ու պարզ մարդկայինը պետք է տարանջատել:
«Ես վերապրել եմ 1988-ը, և յուրաքանչյուր նման ողբերգություն ինձ համար սարսափ է: Կա մարդկային կյանքի արժեք: Ցանկացած պարագայում դատողություն անելուց մարդ մնալը, մարդկային լինելը կարևոր է: Այս հարցին չպետք է վերաբերվել հույզերին տրվելով և այդ հույզերի համատեքստում անմարդկային դառնալ: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանն արձագանքել 1988-ի երկրաշարժին: Չպետք է իջնենք այդ նողկալիության աստիճանին: Խոսքը մեր տեսակն ավելի բարձր պահելու մասին է: 1988-ին Թուրքիան քաղաքական նկատառումներով չուզեց հետ մնալ այն աջակցությունից, որը երկրներն ուղղում էին Հայաստանին: Թուրքիան այդ ժամանակ համեստ աջակցություն ցուցաբերեց: Նույն կերպ 1999-ի երկրաշարժի ժամանակ այն ժամանակվա մեր իշխանությունները հայ փրկարարներ ուղարկեցին Ստամբուլ: Այդ նախադեպն իրականում կա, և որևէ արտառոց բան այստեղ չկա»,-ասաց Հ. Դեմոյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2287 դիտում
10:36 15-04-2016
Ադրբեջանն իր գործողություններով ցույց տվեց՝ մադրիդյան սկզբունքներ չկան. Հայկ Դեմոյան. «Իրավունք»
2920 դիտում
21:48 01-08-2020
Հայկ Դեմոյան. Այս ճակատամարտը տանուլ տվողն էլ է դավաճան հանդիսանալու
Այս բաժնից
877 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
913 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1756 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»