865 դիտում
13:59 09-02-2023
Հարկավոր է անմիջապես վերջ դնել Լաչինի միջանցքի արգելափակմանը, ինչը հազարավոր մարդկանց կյանքեր է վտանգում. Amnesty International
Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է Լեռնային Ղարաբաղի հազարավոր մարդկանց կյանքը, այսօր հայտարարել է Amnesty International-ը: Իրավապաշտպան կազմակերպությունը «կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին»։ Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Amnesty International-ի հրապարակած հայտարարությունը:
Կազմակերպությունը հարցազրույցներ է անցկացրել տարածաշրջանի բուժաշխատողների և բնակիչների հետ՝ բացահայտելով շրջափակման առանձնահատուկ ծանր ազդեցությունը ռիսկային խմբերի, այդ թվում՝ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա:
«Շրջափակումը հանգեցրել է սննդի և բժշկական պարագաների խիստ պակասի, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ պահանջարկը բավարարելու համար: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և փոխադրամիջոցների վառելիքի մատակարարման խափանումները ծայրահեղ դժվարություններ են առաջացնում հատկապես այն խմբերի համար, որոնք խոցելի են: Սա պետք է դադարի հիմա», - ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Մարի Ստրաթերզը:
«Ադրբեջանի իշխանությունները վերահսկողություն են իրականացնում այն տարածքի նկատմամբ, որտեղից իրականացվում է շրջափակումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չզրկվի սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի հասանելիությունից: Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը մանդատ է տրված՝ ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Այդուհանդերձ, երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները», - հավելել է Մարի Ստրաթերսը։
Amnesty International-ի հրապարակած հոդվածն անդրադառնում է Արցախում գրեթե երկու ամիս տիրող ծանր իրավիճակին. տարածաշրջան մտնող փոխադրամիջոցների թիվը կրճատվել է օրական 1200-ից մինչև 5-6-ի:
Իրավապաշտպան կազմակերպությունը զրուցել է Ստեփանակերտի հիվանդանոցի սրտաբան Վարդան Լալայանի, նյարդաբան Բիայնա Սուխուդյանի հետ, որոնք ներկայացրել են դեղամիջոցների և բժշկական անհրաժեշտ պարագաների պակասի պատճառով հիվանդների համար ստեղծված ծանր վիճակը:
Amnesty International-ը զրուցել է նաև Արցախի բնակիչների հետ: Համաձայն այդ հարցազրույցների՝ սննդի, մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի պակասի պատճառով կանանց և երեխաների շրջանում զգալիորեն ավելացել են իմունոդեֆիցիտի, սակավարյունության, վահանաձև գեղձի հիվանդությունների, դիաբետի վատթարացման դեպքերը: Հղի կանանց մոտ նույնպես բարդացումներ են առաջացել, ավելացել են հղիության ընդհատման կամ վաղ ծննդաբերության դեպքերը:
Իրավապաշտպան կազմակերպությունը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ խախտվել է կրթության իրավունքը, քանի որ ջեռուցման և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով դպրոցները և մանկապարտեզները ժամանակավորապես փակ են եղել:
«Արդեն շրջափակման իններորդ շաբաթն է, բոլոր հայացքներն ուղղված են Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին: Կոչ ենք անում երկու կողմերին՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ անհետաձգելի կերպով դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ դնելու ծավալվող հումանիտար ճգնաժամին»,- նշել է Մարի Ստրաթերսը։

Նմանատիպ նյութեր
1047 դիտում
13:59 23-12-2022
Ճնշում գործադրել Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար. Բրիտանացի պատգամավոր
1105 դիտում
17:20 20-02-2023
Նիդերլանդական հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը
664 դիտում
15:12 23-08-2023
Միրզոյանն ընդունել է Կասպրչիկին. անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»