63528 դիտում
23:19 09-02-2023
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Գառնի գյուղում գործող ֆերմաներից մեկում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի, ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գառնի գյուղի Գառնու բժշկական ամբուլատորիայից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի ֆերմաներից մեկը, որտեղ ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժի պետի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել են, ոստիկաններն ու քննիչներն էլ պարզել են, որ տղամարդը, ում ծառից կախված հայտնաբերել է ֆերմայի աշխատակցուհին, ինքն էլ ահազանգել է Գառնու ամբուլատոր կենտրոն։
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ն. Ս-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով, նա ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+