211652_close_icon
views-count1426 դիտում article-date 10:23 10-02-2023

Ռուսաստանը մինչև տարեվերջ միգրացիոն պայմանագրեր կստորագրի Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ վարչության տնօրեն Ալեքսանդր Ստեռնիկը հայտարարել է 2023 թվականին Կենտրոնական Ասիայի երկրների հետ միգրացիոն համաձայնագրեր ստորագրելու ծրագրերի մասին, գրում է ria.ru-ն։

«Մեր օրենսդրության համաձայն՝ համաձայնագրերը Ռուսաստան մեկնել ցանկացողներին կտրամադրեն ծառայությունների մի ամբողջ շարք (դակտիլոսկոպիա, լուսանկարում, գրանցում): Խորհրդատվություններ են անցկացվում ռուս գործատուների համար կազմակերպված հավաքագրման, անհրաժեշտ բժշկական տեղեկանքների տրամադրման համար»,- ասել է Ստեռնիկը։

Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է պայմանագրեր ստորագրել Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ։

Ավելի վաղ Միգրանտների ֆեդերացիան աջակցել է Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու պայմանների խստացմանը։ Միգրանտների ֆեդերացիայի նախագահ Վադիմ Կոժենովը կարծում է, որ միգրանտների կեցության կանոնները փոխելու միջոցը ճիշտ պետական կարգավորում է, քանի որ արտասահմանցիները կդիմեն աշխատանքի համար արտոնագրեր ստանալու համար։

Նախօրեին հաղորդվել էր, որ ՌԴ իշխանությունները կարող են խստացնել միգրանտների համար Ռուսաստանում մնալու պայմանները: Եթե նախկինում առանց այցագրի միգրանտները կարող էին Ռուսաստանի Դաշնությունում մնալ 90 օր 180 օրվա ընթացքում, ապա այժմ 180 օրվա ժամկետը կարող է երկարացվել մինչև մեկ տարի։ Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները կարող են մտցնել այսպես կոչված «միգրացիոն տուրք»։ Համապատասխան առաջարկներն այժմ քննարկվում են ՌԴ ՆԳՆ-ում։ Ժամկետն ավելացնելու և տուրք մտցնելու համար փոփոխություններ կարող են կատարվել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում։

Նմանատիպ նյութեր