211652_close_icon
views-count2542 դիտում article-date 15:48 09-03-2022

Վալերի Մասալիտին. Կարելի է միասնական առաջնություն ստեղծել՝ Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի թիմերով

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Վալերի Մասալիտինն անդրադարձել է այն իրողությանը, որ ռուսական ֆուտբոլի հանդեպ պատժամիջոցների պատճառով ռուսական ակումբներից հեռանում են առաջատար լեգեոներները:
 
«Պետք է նոր՝ միասնական առաջնություն ստեղծել: Կարելի է շեշտը դնել բելառուսների վրա: Նոր մրցաշարին պետք է թիմեր հրավիրել Հայաստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, նույնիսկ՝ Չինաստանից:
 
Եվ սարսափելի ոչինչ տեղի չի ունենա: Եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, քաղաքակիրթ կերպով, մարդիկ ստադիոններ կգնան, ի՞նչ խնդիր կարող է լինել:
 
Իսկ եթե չստացվի, ապա միշտ կարելի է վերադառնալ ելման կետին, որը եղել է նախկինում», ասել է ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր