832 դիտում
16:47 10-02-2023
Ուկրաինայի տեղը Եվրամիությունում է. Եվրախորհրդարանի նախագահ
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է շարունակի էական ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Հաղորդում է «Ազատությունը»։
«Ուկրաինան զենքի, ավելի շատ ծանր զրահատեխնիկայի կարիք ունի: Պետք է հաշվի առնել տանկերի, ինքնաթիռների և հեռահար պաշտպանության համակարգերի անհրաժեշտությունը», - ասել է նա՝ հինգշաբթի երեկոյան Բրյուսելում ելույթ ունենալով Եվրամիության գագաթնաժողովին: Մեցոլայի խոսքով՝ դա կօգնի «խաղաղության հասնել»։
Եվրախորհրդարանի նախագահը նաև գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հեռանկարի վրա։
«Ուկրաինայի տեղը Եվրամիությունում է: Մենք պետք է պատրաստ լինենք տեր կանգնել մեր խոսքին: Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցել իր բարեփոխումների տեմպերում: Հուսով եմ, որ անդամակցության բանակցությունները կարող են սկսվել որքան հնարավոր է շուտ, պայմանով, որ Ուկրաինան կատարի բոլոր անհրաժեշտ չափանիշները», - ասել է Մեցոլան:
Ավելի վաղ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դրական է գնահատել Ուկրաինայի ջանքերը ԵՄ-ին անդամակցության նախապատրաստման գործընթացում, սակայն ևս մեկ անգամ նշել է, որ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության ժամկետներ նշել հնարավոր չէ։
Իր հերթին, ասուլիսին մասնակցած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ Ուկրաինան «արագ ցույց տվեց չափազանց կարևոր բարեփոխումներ իրականացնելու և դրանում հաջողությունների հասնելու իր ընդունակությունը»։ Միաժամանակ, նա ասել է, որ Եվրահանձնաժողովի զեկույցից հետո Եվրոպական խորհուրդը մինչև տարեվերջ կորոշի այդ աշխատանքի հետագա փուլերը։

Նմանատիպ նյութեր
3302 դիտում
16:29 06-03-2016
Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում. Գերմանիայի ֆիննախարար
9535 դիտում
14:30 15-06-2017
Եվրամիությունում այսօրվանից չեղյալ է հայտարարվել բջջային կապի ռոումինգը
Այս բաժնից
760 դիտում
22:13 18-01-2025
Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել․ Իրանի ԶՈւ
1096 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ
652 դիտում
21:35 18-01-2025
Գերմանիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, եթե պատերազմն ավարտվի․ Պիստորիուս