211652_close_icon
views-count41026 դիտում article-date 22:33 10-02-2023

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 17-ամյա տղան, այցելելով պապի տուն, տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել, դին հայտնաբերել է նրա քեռին, ժամանել է մարզի ոստիկանապետը

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին Նոր Հաճնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գետամեջ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է երիտասարդ տղայի կախված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Սուքիասյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի պատշգամբի տակ գտնվող նկուղային հարկի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Ս. Վ-ի դին՝ առաստաղից գոտու միջոցով կախված վիճակում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և ավագ քննիչ Մելիքսեթյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, ինքնասպանություն գործած Ս. Վ-ն այցելել էր իր տատի և պապի տուն, ու նրա դին կախված վիճակում հայռնաբերել է նրա քեռին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր