211652_close_icon
views-count1624 դիտում article-date 21:19 11-02-2023

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս․ Այստեղից մի քանի կմ հեռավորության վրա 120 հազար հայեր մեկուսացված են աշխարհից՝ Եվրոպան պետք է վերջապես գործի

Ֆրանսիացի փիլիսոփա, պրոֆեսոր, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիեր Բելլամին այսօր Հայաստան ժամանելուն պես այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս։

Նկարելով միջանցքի այդ հատվածը՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը արդեն երկու ամսից ավելի փակ է Ադրբեջանի կողմից։

«Սա միակ ճանապարհն է դեպի Լեռնային Ղարաբաղ, այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա 120 հազար հայեր ապրում են աշխարհից ամբողջովին մեկուսացած, ամեն ինչից զրկված։ Այս սարսափելի հումանիտար աղետին առերեսվելով՝ Եվրոպան պետք է վերջապես գործի։ Մենք իրավունք չունենք հայերին նորից թողնել միայնակ նոր էթնիկ զտման վտանգի առջև, որովհետև իրականում սա նաև մեր երկրների անվտանգության հարցն է»,- գրել է եվրոպացի պատգամավորը։

Նմանատիպ նյութեր