1357 դիտում
21:31 11-02-2023
Ավելի քան 22 000 մարդկային կորուստ․ վերջին տվյալները Թուրքիայից
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 22 327-ի, վիրավորների թիվը` 80 278-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
«Վերջին տվյալներով ՝ զոհերի թիվը 22 327 է, վիրավորներինը ՝ 80 278»,- հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ:
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։
Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։
ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։
Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր
776 դիտում
13:57 18-10-2021
Վերջին տասնամյակներում Հայաստանը կլիմայական ճգնաժամի հետևանքով ավելի քան 1,5 մլրդ դոլարի կորուստ է ունեցել
9932 դիտում
23:45 17-11-2016
Սեդլեցի ոսկրատունը կառուցելու համար օգտագործվել են ավելի քան 40.000 մարդկային կմախքներ․ ֆՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
934 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
751 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար
1804 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել