211652_close_icon
views-count23180 դիտում article-date 10:25 12-02-2023

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Mercedes-ը, Opel Zafira-ն ու «06»-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արամ Ա-ի վարած Mercedes E320 մակնիշի, 28-ամյա Համիկ Ա-ի վարած VAZ 2106 մակնիշի և 43-ամյա Ռոման Դ-ի վարած Opel Zafira մակնիշի մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը, նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 38-ամյա Ֆենիա Կ-ն և 39-ամյա Աշոտ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» ԲԿ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքի գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև «Եղեգնաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, ապա երթեկելի գոտի դուրս բերել վթարի հետևանքով ճամփեզրյա ջրահեռացման առվակում հայտնված «06»-ը։

Որոշ ժամանակ անց «Եղեգնաձոր» ԲԿ-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վթարից ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ, ով հայտնել է, որ ինքը եղել է, որպես ուղևոր, Mercedes-ի մեջ։

Օպերատիվորեն ժամանել ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթաահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր