211652_close_icon
views-count1336 դիտում article-date 11:45 12-02-2023

Երկրաշարժի հետեւանքով Թուրքիայի Ալեքսանդրիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել

Երկրաշարժի հետեւանքով Ալեքսանդրիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել: Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը:

«Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնակրթական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին աղէտեալ երկրաշարժին հետեւանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան ատենապետուհի Դշխուն Մեսրոպեանի եւ իր երկու զաւակներուն՝ Արմիկ եւ Մեսրոպ Մեսրոպեաններուն, որոնք եղած են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաեւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան պարախումբի անդամ»,- հայտնում են «Գանձասարից»։

Ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցել է 24 հազարից, վիրավորները 80 հազարից ավելի են: Հայաստանը 27 հոգանոց փրկարարական խումբ և 100 տոննա  հումանիտար բեռ է ուղարկել Թուրքիա:

Նմանատիպ նյութեր