1060 դիտում
17:14 12-02-2023
Ատրպատականցիներն իրենց զայրույթն են արտահայտել՝ Ադրբեջանի հակաիրանական քաղաքականության կապակցությամբ. իրանագետ
Այսօր Իրանում անցկացված տոնական բազմահազարանոց քայլերթերի ժամանակ հատկապես Ատրպատականի քաղաքներում տեղի է ունեցել աննախադեպ մի բան. Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ հնչել են կոչեր և բարձրացվել նույնաբովանդակ պաստառներ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նույն այն ատրպատականցիները, որոնց Բաքվի բռնապետի քարոզչամեքենան «հռչակում է» բազմամիլիոնանոց, իբր, «ադրբեջանական համայնք» Իրանում, իրենց զայրույթն ու բողոքն են արտահայտել արհեստածին Ադրբեջանի բարբարոսական վարչախմբի հակաիրանական քաղաքականության կապակցությամբ։
Բաքվի վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող այն սպառնալիքներին, թե Ատրպատականի, իբր, «30 միլիոն ադրբեջանցիները ոտքի կկանգնեն», Իրանում, ակնարկելով Բաքվի դեսպանատուն կոչեցյալի դեմ ծագումով հենց ատրպատականցու իրականացրած գործողությունը, պատասխանում են սև հումորով՝ «30 միլիոնից առայժմ միայն մեկը ոտքի կանգնեց, Բաքվի վարչախմբի հատուկ ծառայության աշխատակիցներից մեկին գնդակահարեց, երկուսին վիրավորեց և դեսպանատունը գրավեց, հապա, եթե 30 միլիոնը ոտքի կանգնի...»։

Նմանատիպ նյութեր
10774 դիտում
16:23 14-01-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանը իր զայրույթն է հայտնում Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ սպանության փաստի կապակցությամբ
5276 դիտում
23:25 23-10-2021
Ատրպատականցիներն այսուհետ էլ չեն վարանի շարունակել «ապտակներ» հասցնել Բաքվի բռնապետին
7907 դիտում
12:24 05-01-2020
Մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործարքների մեջ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
661 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
805 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին
796 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան