10777 դիտում
16:23 14-01-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանը իր զայրույթն է հայտնում Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ սպանության փաստի կապակցությամբ
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն անդրադարձել է Գյումրիի դաժան ոճրագործությանը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ստորեւ ներկայացնում է նրա արձագանքը.
«Եռասերունդ երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից խորին վշտակցություն, տարակուսանք եւ զայրույթ եմ հայտնում Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ սպանդի փաստի կապակցությամբ:
Երկրապահական եռասերունդ ընտանիքը, ինչպես եւ ամբողջ երկրապահ հայ ժողովուրդը վրդովված է: Վստահ եմ՝ ոճրագործության փաստը, որին զոհ գնաց անմեղ մի ողջ ընտանիք, դատապարտում են աշխարհի բոլոր քաղաքակիրթ մարդիկ՝ անկախ ազգային պատկանելությունից:
Երկրապահի հորդորն ու պահանջն է, որ ոճրագործության բոլոր մանրամասները բացահայտվեն եւ խստագույն ու արդար պատիժ ստանան այս սպանդի մեղավորը կամ մեղավորները:
Համբերություն եմ մաղթում անմեղ զոհերի հարազատներին, ողջ հայ ազգին: Մեր ժողովուրդը շատ է դժբախտություններ տեսել, դժվարին ճակատագիր է ունեցել, բայց միշտ էլ տոկուն է գտնվել, միշտ էլ կարողացել է դիմակայել ցանկացած մարտահրավերի եւ ամուր մնալ: Կարծում եմ՝ Արարչին կհասնեն հայ ազգի, աշխարհի բոլոր բարի մարդկանց աղոթքներն ու առողջ կմնա ընտանիքի՝ հրաշքով փրկված մանկիկը:
Նմանատիպ նյութեր
1060 դիտում
17:14 12-02-2023
Ատրպատականցիներն իրենց զայրույթն են արտահայտել՝ Ադրբեջանի հակաիրանական քաղաքականության կապակցությամբ. իրանագետ
Այս բաժնից
787 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
730 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
847 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին