1549 դիտում
10:20 13-02-2023
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ռուսաստանը, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ լքել երկիրը
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն։
«Մի՛ մեկնեք Ռուսաստան՝ կապված Ուկրաինա ռուսական ռազմական ուժերի չհրահրված լայնամասշտաբ ներխուժման անկանխատեսելի հետևանքների հետ», - ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Բացի այդ, դիվանագետները չեն խրախուսում Ռուսաստան մեկնելը` ամերիկացիների հետագա կալանավորման համար պոտենցիալ ոտնձգությունների, օրենքի կամայական կիրառման, Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիներին օգնելու դեսպանատան սահմանափակ կարողությունների և ահաբեկչության հնարավորության պատճառներով:
Դեսպանատունը նաև հորդորել է Ռուսաստանում ապրող կամ այդ երկրով ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ։
ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նաև նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են մերժել ԱՄՆ քաղաքացիության ճանաչումը ռուս-ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց, արգելել նրանց հասանելիությունն ԱՄՆ հյուպատոսական օգնությանը, ենթարկել նրանց մոբիլիզացիայի, թույլ չտալ հեռանալ Ռուսաստանից և/կամ զորակոչել նրանց:
Նրանք հավելել են, որ դիվանագետները խիստ սահմանափակված են ամերիկացիներին Ռուսաստանից հեռանալու հարցում օգնելու հարցում:

Նմանատիպ նյութեր
1273 դիտում
14:55 31-03-2023
Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
1021 դիտում
18:30 11-12-2024
Ռուսաստանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել չմեկնել ԱՄՆ
2108 դիտում
15:38 07-08-2021
ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը
Այս բաժնից
1099 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1114 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար