211652_close_icon
views-count1276 դիտում article-date 14:55 31-03-2023

Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

ԱՄՆ-ի վարչակազմը Ռուսաստանի Դաշնությունում The Wall Street Journal (WSJ) թերթի թղթակից Էվան Գերշկովիչին ձերբակալելուց հետո կոչ է արել համաքաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի տարածած հայտարարությունը:

«Մեզ խորապես անհանգստացնում են այն մտահոգիչ հաղորդումները, որ ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչը ձերբակալվել է Ռուսաստանում: Ամերիկայի քաղաքացիների թիրախավորումը ՌԴ կառավարության կողմից անընդունելի է: Մենք խստագույնս դատապարտում ենք պարոն Գերշկովիչի ձերբակալությունը»,- հայտարարել է Կարին Ժան Պիեռը:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը նաև դատապարտում է Ռուսաստանի կառավարության կողմից լրագրողների և մամուլի ազատության շարունակական ճնշումները:

«Ուզում եմ խստորեն կրկնել, որ ամերիկացիները պետք է հետևեն ԱՄՆ կառավարության նախազգուշացմանը՝ չուղևորվել Ռուսաստան: ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ռուսաստանում կամ ճանապարհորդում են այնտեղ, պետք է անհապաղ հեռանան, ինչպես շարունակում է խորհուրդ տալ պետքարտուղարությունը»,- եզրափակել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Նմանատիպ նյութեր