211652_close_icon
views-count1132 դիտում article-date 11:11 13-02-2023

Անցած շաբաթ գրանցվել է 157 արտակարգ դեպք. 10 ձնաբուք, 4 ինքնասպանության փորձ. զոհվել է 8 մարդ. Փրկարար Ծառայությունն ամփմփում է շաբաթը

Փետրվարի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 157-ը՝ արտակարգ:

ՆԳՆ Փրկարար Ծառայությունը հայտնում է, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 55, փլուզման, երկրաշարժի և քարաթափման՝ 2-ական, մերկասառույցի՝ 21, դիակի և զինամթերքի հայտնաբերման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, թունավորման՝ 5, առատ ձյան՝ 9, ձնաբքի՝ 10, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 144, ինքնասպանության փորձի՝ 4, կեղծ ահազանգի՝ 6, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 18, հրդեհի կեղծ կանչի՝ 17 և 93 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 69 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 162 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 85 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 90, զոհվել՝ 8 մարդ:

Նմանատիպ նյութեր