211652_close_icon
views-count727 դիտում article-date 11:50 02-05-2023

Ինքնասպանության 15 փորձ, 45 ՃՏՊ, հրդեհի 43 դեպք․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Ապրիլի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 383 դեպք, որից 111-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 43, փլուզման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթյունի, ուժեղ քամու՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, օձի նկատման՝ 7, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 15, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 143, կեղծ ահազանգի՝ 6, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 18 և 46 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 24 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 82, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր