37995 դիտում
11:48 13-02-2023
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ Սիսիանի հիվանդանոցից Երևան տեղափոխվելիս, 13-ամյա աղջնակը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Երասխ գյուղի վարչական տարածքում, իրենց բժշկական կենտրոնից Երևան տեղափոխվելիս, շտապօգնության ավտոմեքենայի մեջ երեխան մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 13-ամյա Օվսաննա Ս․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում բժիշկը ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ երեխան ունեցել է «Սուր շնչառական անբավարարվածություն 3-րդ աստիճանի, թոքերի նուկրովիզցիտ, կիստոֆիբրոզ, ցնցումային համախտանիշ» հիվանդություններ։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
77985 դիտում
18:35 31-12-2016
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. Կապանի հիվանդանոցից Երևան տեղափոխելու ճանապարհին մահացել է 8-ամյա տղան