211652_close_icon
views-count1087 դիտում article-date 12:11 13-02-2023

Ռուսական զորքերը երեկ հրետակոծել են Խերսոնի և Սումիի շրջանները

Ուկրաինայի Խերսոնի և Սումիի շրջանները կիրակի օրը հրետակոծվել են ռուսական զորքերի կողմից, հաղորդում են տեղական իշխանությունները:

Խերսոնի քաղաքային խորհրդի տվյալներով՝ օրվա ընթացքում ռուսական բանակը 20 անգամ հրետակոծել է քաղաքը, մեկ մարդ վիրավորվել է և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Սումիի շրջանի վարչակազմը հաղորդում է Ռուսաստանին սահմանակից շրջանների վրա մի քանի հրետանային և ականանետային հարձակումների մասին: Տուժածների մասին տվյալներ չկան։

Նմանատիպ նյութեր