211652_close_icon
views-count10371 դիտում article-date 12:58 13-02-2023

Նվերներ և հյուրասիրություն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով Google Pay վճարումների համար

Անկանխիկ գնումներն էլ ավելի հեշտ ու հաճելի են դառնում Google Pay-ով ...

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկում է ակցիա. Բանկի VISA քարտապաններից 3-ը, ովքեր Google Pay ծառայության միջոցով Հայաստանում և արտերկրում կիրականացնեն առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ, կստանան հետևյալ արժեքավոր մրցանակները` 

•    1-ին տեղ՝ Samsung Galaxy S22 Ultra բջջային հեռախոս,
•    2-րդ տեղ՝ Samsung Galaxy Watch 5 Pro ժամացույց,
•    3-րդ տեղ՝ Samsung Galaxy Buds 2 Pro մոդելի անլար ականջակալ:

Իսկ Հայաստանում և Վրաստանում գործող ՔՈՖԻՇՈՓ սրճարանների ցանցում կատարելով 5000 դրամ և ավելի գումարի անկանխիկ վճարումներ Google Pay-ով՝ Բանկի VISA քարտապանները տեղում կստանան հյուրասիրություն՝ մակարունս թխվածքաբլիթների տուփ։

Ակցիան գործում է սույն թվականի փետրվարի 13-ից մինչև մարտի 13-ը:

Շտապե΄ք կցել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Ձեր Visa քարտը Google Wallet-ին ABB Mobile կամ Google Wallet հավելվածի միջոցով, կատարե΄ք արագ և ապահով անկանխիկ վճարումներ` օգտվելով անվճար հյուրասիրությունից և արժեքավոր նվերներ ստանալու հնարավորությունից:  

Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 10 59 20 20 կամ այցելել www.armbusinessbank.am

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Նմանատիպ նյութեր