211652_close_icon
views-count1024 դիտում article-date 15:04 13-02-2023

Հայ փրկարարները Հալեպում ավարտել են որոնողափրկարարական աշխատանքները

Սիրիայի Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Տեղեկացնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին՝ ժամը 05.17-ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: 

Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։

Նմանատիպ նյութեր