211652_close_icon
views-count1141 դիտում article-date 15:48 14-02-2023

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևն ազատ է արձակվել բանտից

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ազատ է արձակվել բանտից, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ 

Փաստաբանների պահանջով, նոր բացահայտված հանգամանքների բերումով երկրի նախկին ղեկավարի գործն ուղարկվել է նոր դատաքննության։

«Այսօր ազատ է արձակվել, հիմա պատրաստվում ենք տուն գնալ»,- ասել է աղբյուրը։

Աթամբաևը ձերբակալվել է բողոքի ցույցի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերին Բիշքեկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։ Նույն թվականի հուլիսի 23-ին դատարանը նախկին նախագահին դատապարտել է 11 տարի 2 ամիս ազատազրկման՝ կոռուպցիայի համար։

Նմանատիպ նյութեր