26548 դիտում
21:53 14-02-2023
Արտակարգ դեպք Վանաձորում. Տարոն-4 թաղամասը սպասարկող ГАЗель-ը բախվել է BMW-ին, ապա դարպասին, օպերատիվ են գործել Վանաձորի հիվանդանոցի բժիշկներն ու Լոռու գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տավրոսի 6-րդ փողոցում Տարոն-4 թաղամասը սպասարկող մարդատար ГАЗель-ի վարորդ Աշոտ Մելիքսեթյանը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնազգացողության վատացման պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Քաջիկ Պապիկյանի վարած BMW-ին, ապա բախվել թիվ 23 տան երկաթե դարպասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Ա Մելիքսեթյանին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային առայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Պարեկային ծառայության Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+