211652_close_icon
views-count60451 դիտում article-date 11:24 15-02-2023

Պարեկային Ծառայության Գեղարքունիքի գումարտակում շարունակվում է «արմագեդոնը» օրինախախտ վարորդների նկատմամբ․ նախկին պաշտոնյայի 8 միլիոնանոց համարանիշներով Range Rover-ը տեղափոխվեց «պլաշադկա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այն որ՝ վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխվարությամբ, մի իսկական «արմագեդոն» են կատարել Գեղարքունիքի մարզում օրինախախտ վարորդների նկատմամբ, անհերքելի փաստ է։ 

Նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկների կողմից գումարտակի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները եղել են ոչ թե հասարակ մահկանացուներ, այլ մարզում իրենց տեր ու տիրական կարծող լուրջ պաշտոններ զբաղեցնողներ, որոնցից շատերի մտքով նախկինում կարող էր անցնել, որ իրենք ամենազոր են։

Սակայն վերջին օրերին շատ օրինախախտ վարորդներ, երբ Գեղարքունիքի գումարտակի պարեկների կողմից կատարած օրինախախտման համար ենթարկվում էին վարչական պատասխանատվության, երբեմն էլ ավտոմեքենաները տեղափոխվում էին «պլաշադկա», իրենց մեջ գուցե արտահայտվում էին՝ «օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 14-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակի 1-ին վաշտի պարեկները կանգնեցնում են Range Rover մակնիշի 55 PP 555 համարանիշի ավտոմեքենան։ Պարզվում է, որ վարորդ Հայկ Ֆարմանյանը իրավունք չի ունեցել ավտոմեքենա վարելու, քանի որ կասեցված է եղել նրա վարորդական իրավունքի վկայականը։

Ավտոմեքենան պարեկները տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հ․ Ֆարմանյանը նախկինում երկար տարիներ աշխատել է մաքսային համակարգում և վերջին տարիներին էլ աշխատել է «Զվարթնոցի» (Արևմտյան) մաքսատան փաստաթղթային հսկողության բաժնի պետ։ Իսկ  նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր