211652_close_icon
views-count1237 դիտում article-date 14:43 15-02-2023

Չավուշօղլուն և Միրզոյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ. կողմերը պայմանավորվել են արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, որին նախորդել էր առանձնազրույցը: Այս մասին ասվում է Չավուշօղլուի թվիթերյան միկրոբլոգում:

Թուրք նախարարն ասել է, որ իրենք պայմանավորվել են արագացնել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի, ինչը բարենպաստ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում:

Չավուշօղլուն նաև ասել է, որ Անկարան բարձր է գնահատում Հայաստանի օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման հարցում:

Հավելենք, որ Արարատ Միրզոյանն այնուհետև կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:

Նմանատիպ նյութեր