211652_close_icon
views-count889 դիտում article-date 10:39 16-02-2023

Բլինքենը փետրվարի 16-ից 22-ը կայցելի Գերմանիա, Թուրքիա և Հունաստան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 16-ից 22-ը պաշտոնական այցեր կկատարի Գերմանիա, Թուրքիա և Հունաստան։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի՝ չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։

Փետրվարի 16-ին Բլինքենը կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ կմասնակցի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումների՝ քննարկելու Ուկրաինային հետագա աջակցությունը, օգնությունը Թուրքիային և սիրիացի ժողովրդին:

Փետրվարի 19-ին պետքարտուղարը կայցելի Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազա, որտեղ կվերահսկի երկրաշարժից հետո ԱՄՆ-ի օգնության տրամադրումը, ասվում է տեքստում։ Այնուհետև նա կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և երկրի այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Թուրքիային հետագա օգնությունը և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունը։

Փետրվարի 21-ին Աթենքում Բլինկենը կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի և ընդդիմության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասի հետ՝ քննարկելու պաշտպանության և էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Նույն օրը պետքարտուղարը կսկսի ԱՄՆ-Հունաստան ռազմավարական երկխոսության չորրորդ փուլը, ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր